Իրանի տարածքում կրկին անօդաչու թռչող սարք է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում օտարերկրյա ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, անօդաչուի ընկնելու հետևանքով ոչ ոք չի զոհվել: Ռազմական փորձագետներն էլ հետաքննություն են անցկացնում, պարզելու, թե ում է պատկանում անօդաչու սարքը։

Արևելյան Ադրբեջան նահանգը գտնվում է Իրանի հյուսիսում: Այն սահմանակից է ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին:

--00--ԱՀ