Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

c3088644-ad49-4d5f-8ab0-7639e1526d9f.jpeg

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamhyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն և Mercedes-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոտիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԶՀ