FLYONE ARMENIA -ն տվել է Երեվան-Տիվատ-Երեվան երթուղով թռիչքների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

d8e93c48-364e-4bd2-8af5-b7132e6a74c9.jpg

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 27-ից տվել է Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերությունից, Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Տիվատի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա, Տիվատ քաղաքներ, Մերձավոր Արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

--00—ԶՀ