Միայն «թղթե շերեփներ», եթե չկա հետևանք. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ , 24News

8

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում բանաձև է ընդունվել Բերձորի, թշնամական տարբերակով՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ: ԵԽԽՎ-ն մասնավորապես արձանագրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, ապա կոչ է ուղղել Ադրբեջանին, որ անհապաղ կատարի հայտնի դատարանի վճիռը: Նաև կոչ են արել Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։

ԵԽԽՎ այս բանաձևը հատկապես իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական արևմտամոլները սկսեցին գնահատել որպես մի աներևակայելի հաղթանակ, չգիտես թե՝ էլ ինչ ձեռքբերում, նվաճում և այլն: Իսկ փաստն այն է, որ Ադրբեջանը հոնքն էլ չի շարժել, և Արցախի համընդգրկուն շրջափակումը շարունակվում է, վիճակը, բնականաբար, ավելի ու ավելի է վատացել:

Ինչպես և Արդարադատության միջազգային դատարանի որոշման դեպքում: Միջազգային ատյանների հասցեական հայտարարությունները շատ կարևոր են: Սա չի քննարկվում: Սակայն պարզից էլ պարզ է, որ ԵԽԽՎ բանաձևը նույնպիսի մի «թղթե շերեփ» է, ինչպիսին Հաագայի դատարանի վճիռը՝ նույն թեմայով ու Ադրբեջանին ուղղված նույնաբովանդակ պահանջով: Իսկապես, շատ ապրի ԵԽԽՎ-ն, ու Հաագայի դատարանն էլ՝ շատ կեցցե, որ նման մարդասիրական բանաձև ու որոշում են ընդունել: Ու՝ ի՞նչ: Այսինքն, իրենք իրենց առավելագույն պարտքը համարում են միայն ինչ-որ թղթեր ընդունելը, և՝ վե՞րջ:»:

 --00—ԱՊ