Նախկին զինծառայողը բուժօգնություն ստանալու կարիք ուներ, դիմել է ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

միպ

Նախկին զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցում, հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։ 

Ըստ դիմումատուի՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ստացել է հրազենային վիրավորում, որից հետո իր նկատմամբ սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն: Հավելել է նաև, որ ունի ոտքերի անոթների, մկանների և ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ: Համապատասխան հետազոտում և բուժում ստանալու նպատակով դիմել է զինվորական հոսպիտալ, սակայն արդյունքի չի հասել։

Խնդիրը քննարկվել է զինվորական հոսպիտալի իրավասու ներկայացուցչի հետ: 

Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ուղեգիր իրեն անհրաժեշտ  հետազոտությունը և բուժումը ստանալու համար։

--00—ՍՊ