Վարդան Մինասյանը վերադարձավ Արարատ-Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

vard-670x375

Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ է վերադառնում անվանի մասնագետ Վարդան Մինասյանն իր մարզչական շտաբով։

 Մինասյանի մարզչական շտաբում ներառված են գլխավոր մարզչի առաջին օգնական Արտակ Օսեյանը, մարզչի օգնական Արթուր Մկրտչյանն , դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը և ֆիզիոթերապևտ Դենիս Զմեուն:

 Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմը 2 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է դարձել ու նվաճել Սուպերգավաթը»,-ասված է հայտարարությունում:

--00—ՅՄ