Արցախի պողոտայում վիճաբանության ժամանակ այնթապցի տղայի ոտքին դանակով խփել էր 14-ամյա պատանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

257096

Մայիսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այնթապցի տղայի ոտքին դանակով խփել էր երևանցի 14-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է նախաքննական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ