«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում Բրյունետի օգտին քվեարկելու կարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

1110885

Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացնող Բրյունետն արդեն մրցույթի եզրափակիչում է, որը տեղի կունենա մայիսի 13-ին  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

Մրցույթը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Բրյունետի  օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

«Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Եզրափակիչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։

--00—ՅՄ