ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

109072.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»,-ը։

«Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019 թվականի հունիսի 21 - ի հրամանագիրը», - ասված Է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ուժը կորցրած հրամանագիրը ռուսական ավիաընկերություններին արգելում էր թռիքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է նաև վիզային ռեժիմը։ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի՝ մինչև 90 օր ժամկետով:

--00—ԶՀ