Տավուշեցուն այսօր մտահոգում է այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

345173290_5859378457507139_195911766289357087

Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։  Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։ Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։

Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։ Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։ Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։ 

Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։

Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,- գրել է նա։

--00—ՅՄ