Ջերմորեն եմ հիշում մեր զրույցները Արցախի ու նրա ապագայի մասին․ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում:

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։

Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին։

Ռոբերտ Քոչարյան

27.02.2022թ.»,-ասված է ցավակցական ուղերձում:

--00--ԱՀ