ՄԻՊ կառույցում սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է ավելի բարձրացվի․ Անահիտ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

b9ecf2bf-0e4c-4d88-8ee9-67369ac5899e.jpg

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, ապրիլի 28-ին անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները։

Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի, և մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։ Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել ռազմավարական առաջնահերթ ուղղությունները։

--00—ԶՀ