Տեղում այս պահին իրավիճակը հանգիստ է, զորքի բարոյահոգեբանական վիճակը մարտական է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Տ

Այս պահին իրավիճակը Տեղ գյուղում հանգիստ է, այսօր կրակոցներ չեն եղել։ Այս մասին 24News-ի hետ զրույցում ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Մասիս Զեյնալյանը երեկ անձամբ է եղել դիրքերում, հենց միջադեպի ժամանակ։ Նշում է, որ զորքի բարոյահոգեբանական վիճակը մարտական է։ Գյուղում տրամադրվածությունը ևս մարտական է․ «Թուլանալու, կոտրվելու իրավունք չունենք»,- ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներեկան աշխատանքներ իրականցնող հայկական բանակի զինծառայողների ուղղությամբ։ Հայկակական կողմը պատասխան կրակ է բացել։ Միջադեպի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր և վիրավորներ, պաշտոնապես հայատարարել են 3 զոհի մասին։ 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ