Քննարկվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

download (1).png

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Արդարադատության ակադեմիա՝ ծանոթանալու ակադեմիայի գործունեությանն ու քննարկելու առաջիկա անելիքների տեսլականը:

Գրիգոր Մինասյանը Սերգեյ Առաքելյանի հետ քննարկել է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակադեմիայի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են 2022-2026 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նախարարին է ներկայացրել ակադեմիայի կողմից իրականացվող առկա և հեռավար ուսուցման գործընթացի մանրամասները, ուսուցման ծրագրերը, դատավորի թեկնածուների հավակնորդների, դատախազների և քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմանը, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Նախարարը շրջել է ակադեմիայում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել է լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էին ունկնդիրների ուսումնական գործընթացը, այցելել է նաև գրադարան, մարզադահլիճ և հյուրանոց:

--00—ԶՀ