ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում վաղվա չվերթի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

․

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում վաղվա չվերթի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում են դեսպանության էջից:

«Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերությունը ս/թ․ հուլիսի 3-ին (ժամը՝ 20։30-ին) կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը «Վնուկովո» օդանավակայանից։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 3-ին (սկսած ժամը՝ 13։00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ)։

Տոմսի արժեքը՝ 13 հազ․200 ռուբլի։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»։

--0--ԱՀ