Բուսաբանության ինստիտուտն ունի հրաշալի ներուժ․ Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահը՝ ԳԱԱ-ում էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

գաա

Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Պիեր Աթանեսի գլխավորությամբ այսօր Երևանի բուսաբանական այգում էին։ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստուտի տնօրեն Ա. Գասպարյանը հյուրերի համար շրջայց կազմակերպեց Բուսաբանական այգում․ մայրաքաղաքի հյուրերին Գասպարյանը ծանոթացրեց այգու ենթակառուցվածքներին, իրականացված աշխատանքներին ու Բուսաբանության ինստիտուտի ռամավարությանն ու տեսլականին։ Տեղեկանում ենք ԳԱԱ մամուլի ծառայությունից։

Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Պիեր Աթանեսի խոսքով՝ Բուսաբանության ինստիտուտն ունի հրաշալի ներուժ, որը կարող է համագործակցության եզր դառնալ Երևանի և Լիոնի միջև։

Համագործակցության տարբերակներ քննարկվեցին քաղաքային կանաչապատման, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության ուղղություններով։

--00—ՍՊ