Ադրբեջանցիները 100-300 մ հայկական տարածքում են ամրացել, քարտեզների տարընթերցում կա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ ապրիլի 6-ի նիստի ժամանակ անդրադարձել է սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին։

Օրերս ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Ըստ վարչապետի՝ դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։

«Սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:

12 կիլոմետրից 7 կիլոմետրի դեպքում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա:

Վարչապետը նաև հայտարարել է, որ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ  էսկալացիայից խուսափելը։ Նա նաև հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ