Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

1

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրիլի 3-ին տեսակցել են լիբանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին ասաց, որ տեսակցության շրջանակներում Էուլջեքյանին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի հետ, մասնավորապես` հեռախոսազանգի միջոցով։ Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից գերեվարած, այնուհետեւ ադրբեջանական դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքյանը դաժանաբար սպանվել է։

Սերգեյ Առաքելյան