Թուրքիան բողոքել է Հայֆայում հրապարակը Հայոց ցեղասպանության զոհերի անվանակոչման դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

f642d272315758_642d27231579f

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից, գրում է The Times of Israel-ը, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում

Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, և Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ