Երևանի քաղաքապետարանը տեղեկություն չունի Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրի իսկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

գգ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը նման տեղեկատվություն չունի։ Այս մասին 24News-ին ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ պաշտոնից ազատման մասին տեղեկություններին։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, կամ գուցե արդեն գրել է, որը դեռեւս չեն հրապարակում։

--00—ԱՊ