Հավանաբար մինչև հունվարի վերջ պաշտոնից ազատման դիմում կգրի նաև Հայկ Մարությանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է․ «Համառ լուրեր են շրջում, թե մինչև հունվարի վերջ դիմում կգրի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մենք գրել էինք, որ Մարության-Փաշինյան հարաբերությունները տևական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն և կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել և ասել, որ ինքնակամ կգնա։ Նրա փոխարեն շրջանառվում է ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ