ԵՄ-ն ցանկանում է օգտվել ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կիրիլ

Հայաստանում առաքելություն գործարկելով՝ ԵՄ-ն փորձում է տեղ գրավել հետխորհրդային տարածքում՝ կատարելով «միջնորդի» դեր։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովը։

Ըստ պաշտոնյայի՝ ԵՄ-ն ցանկանում է օգտվել ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքից։

«Դրանում կա նաև հակառուսական բաղադրիչ՝ Մոսկվայի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկություն։ Նույն մտադրություներն են առաջնորդում ԵՄ-ին Մոլդովայում»,-ասել է Կիրիլ Լոգվինովը։

--00—ԼՄ