Միջազգային շփումներ,համագործակցության ծրագրեր և նախաձեռնություններ միջազգային գործընկերների հետ․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2023-02-28_17-19-39

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022թ. փետրվար-2023թ. հունվար) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։

Միջազգային շփումներ, համագործակցության ծրագրեր և այլ նախաձեռնություններ միջազգային գործընկերների հետ (մաս 1)

Պաշտպանը հաշվետու ժամանակահատվածում ունեցել է ավելի քան 100 հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Դեմ առ դեմ հանդիպումները լավ ձևաչափ են եղել ադրբեջանական ագրեսիայի փաստերը, ռազմագերիների վերադարձի, անհայտ կորած ու բռնի անհետացած անձանց իրավունքների խախտումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները ներկայացնելու համար։

Պաշտպանն ակտիվորեն օգտագործել է նաև այլ մայրաքաղաքներում միջազգային ու հանրային քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցող դերակատարների հետ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունները, շատ հաճախ անձամբ ստեղծելով նման հնարավորություններ։

Շարունակվել է համագործակցությունը Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում մեկնարկած ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Պաշտպանն ակտիվ մասնակցել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության հետ ոլորտային ծրագրերի շրջանակներում համագործակցության առաջարկներ, որոնք ներառվել են ԳԾ-ում:

Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատատությունների միջազգային ցանցերի շրջանակներում՝ մասնակցելով միջազգային բարձրաստիճան գիտաժողովներին, հանդես գալով ելույթներով, հաստատությունների կարողությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված առաջարկություններով, ներկայացնելով Հայաստանի ՄԻՊ հաստատության առաջատար փորձառությունը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Այս ոլորտում Պաշտպանի իրականացրած գործողություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

--00—ՅՄ