ՄԻՊ-ը հրապարակել է օմբուդսմենի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նկար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023 թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։

Պաշտպանի գործունեությունը քրեական արդարադատության և իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում իրավունքների ապահովման ուղղությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է քրեական արդարադատության և իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում իրավունքների արդյունավետ ապահովումը:

ՄԻՊ-ին հասցեագրված գրավոր և բանավոր բողոքներ, Ոստիկանության բաժիններ այցելություններ կամ իրավապահ համակարգի այլ ստորաբաժանումներ այցերը ցույց են տալիս, որ ոլորտի պատասխանատու պետական մարմինների կողմից ոչ միշտ է դրսևորվում մարդակենտրոն մոտեցում և շատ դեպքերում դրսևորվում է ոչ իրավաչափ վարքագիծ:

2022 թվականի ընթացքում քրեական արդարադատության ոլորտում Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է արագ արձագանքման այցեր:

Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցների արդյունքում, ստացել են դրական լուծում՝ վերականգնվել է 312 անձի իրավունք:

Պաշտպանին հասցեագրած թվով երկու բողոքների քննարկման արդյունքում 2022թ.-ի ընթացքում քրեական արդարադատության ոլորտում Պաշտպանը կայացրել է անձի իրավունքների և ազատությունների խախտման 2 որոշում։

Այս ոլորտում Պաշտպանի իրականացրած գործողություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://ombuds.am/.../788e66cfe59315e33f79d34163ef1667.pdf (Էջ 55)։

--00—ԼՄ