Շրջափակված Արցախում՝ վերակենդանացման բաժանմունքներում են 4 երեխա և 12 չափահաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին ասված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում։ 

Մոտ 640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 249 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

 

--00—ՍՊ