Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

արցախ

Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Տեղեկանում ենք ԱՀ Տեղեկատվական շտաբից։

«Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի  Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: 

Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների  գազալցակայանների մատակարարումը:
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

--00—ՍՊ