Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 35.418-ի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

e6353d42-c3d2-4a37-a230-6794aed52f92.jpg

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։

Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ողջ մնացածը չի փրկվել:

Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։

--00—ԶՀ