Լաչինի միջանցքի փակման օրվանից ՀՀ ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

010523ff6e1e6865f6499d870a135f2b5dd7a2
Radar Armenia-ի հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հարց. Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝  արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ Արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։

Պատասխան. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։

--00—ՅՄ