Ավանեսյանն ու Արտակ Բեգլարյանը հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի հումանիտար իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև այս օրերին նստացույց իրականացնող, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ հանդիպման ընթացքում խոսել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների մասին։

«Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ»,- ասել է Ավանեսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ