Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին․ Բայրամովը` խաղաղության պայմանագրի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

j_bayramov-1.jpg

Երկկողմ բանակցություններ են սկսվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որը կստորագրվի որպես օգոստոսի 31-ին Բրյուսելի հանդիպման կարևոր արդյունքներից մեկը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով:

«Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին: Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթներին»,- ասել է Բայրամովը։

--00—ԶՀ