Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ֆդ

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:

--00—ԻԴ