«Դեռ կորած չէ ոչինչ». նահատակների ոգեկոչման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

d

Հոկտեմբերի 20-ը թիվ 112 ավագ դպրոցի համար վերապրումների, վերագնահատումների ու ոգեկոչման օր էր: Դպրոցի «Փառքի սրահը» համալրվեց մեր անմահների՝ Վաչագան Մուրադյանի և Անդրանիկ Մարդոյանի հավերժ հիշատակներին նվիրված վահանակով:

Դպրոցը հիշում է իր անմահ նահատակներին ու շարունակում կրթել նոր, պայծառ սերունդներ, որ պիտի շենացնեն նրանց արյամբ սրբագործված հայրենի հողը: Անմահների փառքի վահանակի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ միջոցառում ՝ «Դեռ կորած չէ ոչինչ» խորագրով:

Միջոցառման առանցքը մեր հայրենիքի՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության 30-ամյա պատմության վերհառնումն էր, հաղթանակների ու կորուստների, ոգևորությունների ու անկումների, հուսահատությունների ու հույսերի ճառագումների մեր պատմությունը, որ դեռ շարունակվում է կերտվել նորօրյա հերոսներով:

բ

Ու քանի դեռ հայ հողը ծնում է այդ հերոսներին,ուրեմն դեռ կորած չէ ոչինչ… Հուշ-ցերեկույթին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ս. Կատվալյանը, տեղակալ՝ Անդրանիկ Ավետիսյանը: Նաև հատուկ հյուրերն էին «Բոհեմ» խմբի անդամներ Ռուբեն Քամալյանը, Գագիկ Շիբոյանը,Վահե Քոչարը, Գոռ Հարությունյանը, որոնք ձեռնունայն չէին եկել. անակնկալը երգի պրեմիերան էր՝ նվիրված նորօրյա հերոսներին:

Միջոցառմանը հրավիրված էին 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցած դպրոցի շրջանավարտները և, իհարկե, անմահների հարազատները:

ռ

Դպրոցի տնօրինությունը շնորհակալագրեր հանձնեց՝ հավաստելով, որ դպրոցի տարեգրության մեջ ոսկե տառերով են գրված նրանց անունները: Թող անմար մնա մեր նահատակների հիշատակը, ու թող հավերժեն հայոց հողն ու դպրությունը:

գ

--00—ԱՊ