Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

թբ.

Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։

Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ.Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծեց Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում, և շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյին՝

Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանը աջակցելու համար։

Միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան համար 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։

--00—ԼՀ