Շարային ստուգատես՝ տարածքային բաժիններում․ ստուգվել է ոստիկանների արտաքին տեսքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հոկտեմբերի 10-ից 14-ը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կազմակերպել և իրականացրել է շարային ստուգատես, որին մասնակցել են բաժինների արտաքին ծառայությունների աշխատակիցները։

Միջոցառման նպատակն էր՝ ստուգել ոստիկանների արտաքին տեսքը, ինչպես և համազգեստ կրելու կանոնների պահպանումը։ Ստուգատեսների ընթացքում վեր են հանվել որոշ բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։

--00—ԼՄ