Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվում է Բուլղարիա. վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

զարեհ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը հոկտեմբերի 21-23-ը ներառյալ կգործուղվի Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին որոշում է ստորագրել։

--00—ԼՄ