Ոստիկանությունը Ղազարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերն ուղարկել է նախաքննական մարմնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին այսօր առավոտյան ծեծի ենթարկելու գործով  Ոստիկանությունը դեպքի առնչությամբ փաստաթղթերը ուղարկել է նախաքննական մարմին: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ 

Տեղեկացնենք, որ էդգար Ղազարյանի աներորդի՝ Տիգրան Հովակիմյանը, 24News-ին հայտնել էր, որ նա ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, Ղազարյանի վրա հարձակվել են երկու հոգով, նա հանցագործներին չի ճանաչել։

Այս պահին Էդգար Ղազարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, անցնում է ԿՏ հետազոտություն», -տեղեկացրել էր նա:

--00--ԱՀ