ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան առթիվ նվիրել է BELARUS տրակտոր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լուկաշենկոյին հարցրել են, թե ինչ նվեր է նա պատրաստել Պուտինին։ Պատասխանը կզարմացնի ձեզ ... ահա նվերը»,- գրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram-ի ալիքը ՝ հրապարակելով BELARUS տրակտորի հավաստագրի լուսանկարը:
Վկայագրում գրված է.
«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ի պատիվ հոբելյանի: Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա.Գ. Լուկաշենկո»:
--00—ԶՀ