Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

245473.jpg

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործը ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 30-ին, մակագրվել՝ դատավոր Լուսինե Սեփխանյանին:

Նշենք, որ Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ:

Բացի այդ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին:

Հիշեցնենք՝ զինված միջադեպը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր