Ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

74

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: 

--00—ԻԴ