ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Լաշա Դարսալիան շնորհավորել է դեսպան Ա. Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։

--00--ԱՀ