Չորս ներկայացման տոմս շատ արագ սպառվեց, շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար. Մարության

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ю

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ:

Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին: Այս պահին ձեռք ենք բերել պայմանավորվածություն ևս 1 ներկայացում ավելացնելու մասին` Հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:

Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»:

Հիշեցնենք, որ այսօր Մարությանը հայտարարել էր իր նոր մոնոներկայացման մասին։ 

--00--ԱՀ