Էրդողանը շնորհավորել է Ալիևին Լաչինը «վերադարձնելու» կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ֆդֆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Minval.az-ը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահը իր և թուրք ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին և ադրբեջանցիներին՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակը օգոստոսի 25-ին մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:

--00—ԻԴ