Արցախի նախագահը ԳԱԱ պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

default.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել է  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

--00—ԶՀ