Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով՝ գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»,- ասված է նախագահի կարգադրության մեջ:

--00--ԱՀ