«Երկիրը երկիր չի» ասողի գլուխը չջարդեցինք ժամանակին, դրա համար այս վիճակն է այսօր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

 

«Երկիրը երկիր չի» ասողի գլուխը չջարդեցինք ժամանակին, դրա համար այս վիճակն է այսօր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով` 30 տարի ատելություն է գեներացվել ՀՀ-ի հանդեպ, մարդիկ ապագա չէին կապում իրենց հայրենիքի հետ ու լքում էին այն։

Անդրադառնալով այսօրվա ներքաղաքական զարգացումներին` բանախոսը նշել է, որ սոցցանցերում որոշ ընդդիմադիր և իրենց հականիկոլական համարող անձինք Փաշինյանի ՊՈԱԿ-ներից լավ գովազդեցին Նիկոլի ու Աննայի արձակուրդը Տավուշի մարզում։

«Ընդդիմությունը ընդդիմություն լինելու համար է, ու ոչ թե ժողովուրդը, այլ մարդն է որպես անհատ մեղավոր, որ չի պայքարում, չի ընդվզում այն անարդարությունների դեմ, որոնք իր կյանքում հանդիպում են»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Նազարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական կյանքին առնչվող այլ ուշագրավ զարգացումների։

Մանրամասները՝ տեսանյութում։