3 դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։ 

«Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,-նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում։

--00—ԼՄ

Տեսանյութեր