Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը․ ԱՄՆ դեսպանի տեսաուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ, որում նշվում է, որ ԱՄՆ անկախության տոնը այս տարի կրկին նշում է վիրտուալ տիրույթում և հրավիրում է հետևել մեր տոնական հրապարակումներին ողջ օրվա ընթացքում։

«Վերջին տարվա ընթացքում նոր կորոնավիրուսի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն անցավ ծանր փորձությունների միջոցով ու կորուստներ կրեց։ Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք։ Միաժամանակ, մենք փաստում ենք մեր երկու երկրների մեծ գործընկերությունը՝ խարսխված մեզ միավորող ժողովրդավարական արժեքների վրա։ Այսօր, տոնելով ԱՄՆ Անկախության օրը, մենք նշում ենք նաև մեր գործընկերությունը։

Անկախության 245-րդ տարեդարձին նվիրված արարողությունը սկսում ենք մեր երկու հզոր երկրների օրհներգերի կատարմամբ ու դրոշների ներկայացման կարգով՝ ԱՄՆ ծովահետևակայինների կողմից։ Հաջորդիվ տոնական ուղերձով հանդես կգա դեսպան Թրեյսին՝ խոսելով գրեթե 30 տարվա հայ-ամերիկյան գործընկերության, նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մեր համագործակցության և Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած թեժ մարտական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության մասին»,-նշվում է ԱՄՆ դեսպանի Թրեյսիի տեսաուղերձին կից։

Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ:

«Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջև, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաև տոնում ենք այդ գործընկերությունը»,-ասում է դեսպանն իր տեսաուղերձում։

Դեսպանը անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից Հայաստանին 11 միլիոն դոլար հատկացնելու որոշմանը, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի ծրջանակում ԱՄՆ կառավարության կողմից 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրելուն։ 

«COVID-19-ի և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,-հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը: