ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջարկում է գրել՝ ինչպես են մարդիկ իրար օգնում COVID-19-ի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

օֆիս

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տան գրասենյակից տեսաուղերձ է հղել Հայաստանին և առաջարկություն արել: 

Ըստ դեսպանի՝ կորոնավիրուսով մարտահրավերները հաղթահարելու շրջանակում բազմաթիվ դրական պատմություններ է լսել, թե ինչպես են Հայաստանում մարդիկ իրար օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Ուստի դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին դրանց հեղինակներից։

«Գրե՛ք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։

Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։

Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք»,-ասել է դեսպանը։