Թող իրավապահները զբաղվեն, հետո գնահատականներ կտանք․ Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի ձայնագրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը պաշտոնավարման 100 օրվա առիթով, որի շրջանակում անդրադարձել է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը։

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

 

Պետրոս Ղազարյան - Վերջին թարմ օրինակը՝ Սահմանադրությանը հետևելու Ձեր պարտականությունների հետ կապված, երևի տեսել կամ լսել եք Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ես չեմ ուզում հիմա մեկնաբանեմ, որովհետև իրապես այդ լիազորությունները չունեմ: Հաճելի պատմություններից չէ:

Պետրոս Ղազարյան - Խոսքը... տեսեք՝ ինչ ենթատեքստով եմ հարցնում՝ դատական և գործադիր իշխանության անկախության:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Հասկանում եմ: Ես դրա համար չեմ ուզում ավելի մանրամասների մեջ մտնել, որովհետև իրականում իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով: Դուք ևս տեղյակ եք: Թող իրենք զբաղվեն, հետո դրանից հետո արդեն առիթ կլինի՝ գնահատականներ կտանք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր