Երբ պահը գա, ընդդիմությունը 100 հազար մարդ կհանի փողոց, «լաոյին» արթնացրել են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Երբ պահը գա, ընդդիմությունը 100 հազար մարդ կհանի փողոց․ «լաոյին» արթնացրել են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունն ամրապնդել է դիրքերը, հստակեցրել են նաև իրենց համախոհներին, որոնց թիվը վստահաբար աճելու է։ 

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ բերետավորները գերագրեսիվ են, եթե չսադրեին, ապա բախումներ չէին լինի։

«Խնդիրն այն է, որ եթե իշխանությունը ուժ չկիրառի, դա դրսում և ներսում կընկալվի որպես թուլություն»,-հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։